ՏԵՍԱՆՅՈՒԹ. 19-ամյա երիտասարդը գերազանցել է արագությունն ու տեսանկարահանել է իր արարքը ասելով` ինչ-որ մեքենայի կնվաստացնի
19-ամյա երիտասարդը, ում մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել, Երևանում «Mercedes CLS»-ով մտածված գերազանցել է ավտոմեքենայի արագությունն ու տեսանկարահանել է իր արարքը՝ ասելով, թե ինչ-որ մեքենայի կնվաստացնի, նա դարձել է խոշոր ավտովթարի մասնակից, գրում է Shamshyan.com-ը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Կենդանաբանական այգու դիմաց, բախվել էին Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Մ.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի, 28-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Jaguar» մակնիշի, 34-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Սամվել Ա.ի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել «Mercedes CLS»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 19-ամյա Վարդան Մարկոսյանը, վերջինի ուղևոր՝ Երևանի բնակիչ 25-ամյա Էռնեստ Սահակովը, «Jaguar»-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 30-ամյա Սիմա Միլիտոնյանը, որոնք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ թիվ 53 երթուղու ավտոբուսի ուղևոր Երևանի բնակիչ 53-ամյա Աննա Հակոբյանը տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։