Մեկնարկում է «Ազատություն» նախագիծը. Թրամփ
ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ կմեկնարկի «Ազատություն» նախագիծը՝ Պարսից ծոցում արգելափակված նավերը Հորմուզի նեղուցով դուրս բերելու համար։
Թրամփի պարզաբանմամբ՝ որոշումն ընդունվել է հումանիտար նկատառումներով և երրորդ երկրների դիմումների հիման վրա, քանի որ նավերում սպառվում են սննդամթերքի ու առողջության պահպանման համար անհրաժեշտ պաշարները։ «Նավերի տեղաշարժն ուղղված է բացառապես մարդկանց, ընկերություններին և երկրներին ազատելուն, որոնք բացարձակապես ոչ մի դատապարտելի արարք չեն գործել», — «Թրութ Սոշըլ» սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
Նախագահը նաև զգուշացրել է, որ գործողությանը հակազդելու պարագայում ԱՄՆ-ն հարցերը կլուծի ուժային ճանապարհով։ Ըստ նրա՝ դուրս բերված նավերը չեն վերադառնա ծոց, քանի դեռ այնտեղ նավագնացությունն անվտանգ չէ։ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել է, որ մայիսի 4-ին սկսվող գործողությանը կներգրավվեն 15 հազար զինվոր, ինքնաթիռներ և կառավարվող հրթիռներով զինված էսմինեցներ։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հայտնու...