Պարոն Մակրոն, Հայաստանը մի վերածեք բախման թատերաբեմի. Իշխան Սաղաթելյան
«Հարգելի' պարոն Մակրոն,
հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Ֆրանսիայի Հանրապետության բոլոր նախագահները տարբեր առիթներով, այդ թվում` նաև պետական այցերով, բազմաթիվ անգամներ ժամանել են Հայաստան։ Զեզ ժառանգություն մնացած ջերմ ու ամուր հարաբերությունները տասնամյակների աշխատանքի արդյունք են, որը դուք և Փաշինյանը ցանկանում եք ոչ միայն սեփականաշնորհել, այլ նաև աղավաղել։
Ձեր աշխարհաքաղաքական շահերի համար Հայաստանի անկախության տարիները արբանյակ լինելու ժամանակաշրջան անվանելը ոչ միայն վիրավորական, այլև անընդունելի է։ Մենք առանց այդ էլ շատ խնդիրներ ունենք, որոնք, եթե իսկապես գնահատում եք մեր երկրների երկարամյա բարեկամությունը, լավ կլինի լուծել կոնկրետ քայլերով, ոչ թե Հայաստանը վերածել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի։
Իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը երբեք չդառնա որևէ մի երկրի, առավել ևս Թուրքիայի կամ Ադրբեջանի արբանյակը»,- գրել է Սաղաթելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...