ԵՔՀ գագաթնաժողովը Հայաստանում պատմական է. Կոշտա
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին իր ելույթում պատմական է որակել միջոցառման անցկացումը Հայաստանում։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) այս գագաթնաժողովն իրապես պատմական նշանակություն ունի։ Ըստ նրա՝ առաջին դեպքն է, երբ կառույցը հանդիպում է Հարավային Կովկասում, ինչը Հայաստանը տեղավորում է Եվրոպայի կենտրոնում:
Կոշտան ընդգծել է, որ այսօրվա հանդիպումը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում։ Նրա խոսքով՝ սա խաղաղության պատմություն է Եվրոպայի համար, որը հատկապես կարևոր է պատերազմներով լի ներկայիս աշխարհում:
Եվրոպական խորհրդի նախագահը հավաստիացրել է, որ Եվրամիությունը պատրաստ է լինել վստահելի գործընկեր՝ խաղաղության, հնարավորությունների և բարգավաճման գործընթացների անդառնալիությունն ապահովելու համար։
Նա շեշտել է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև ապատեղեկատվության և արտաքին ազդեցությունների դեմ պայքարի կարևորությունը՝ հավելելով, որ երկրի ժողովրդավարական ապագան բացառապես Հայաստանի քաղաքացիների ձեռքում է։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...