Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած փաստաթուղթ
Իրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել 14 կետից բաղկացած փաստաթուղթ, որտեղ նշված են հակամարտության դադարեցման համար Թեհրանի հիմնական պայմանները։
Իրանական կողմի այս առաջարկը պատասխանն է ԱՄՆ-ի նախկինում ներկայացրած ինը կետից բաղկացած ծրագրի, հայտնում են Fars և Tasnim գործակալությունները։ Թեհրանի պահանջների թվում են չհարձակման երաշխիքները, հարակից շրջաններից ամերիկյան զորքերի հեռացումը, ծովային շրջափակման վերացումը և սառեցված իրանական ակտիվների վերադարձը։ Բացի այդ, Իրանն ակնկալում է ռեպարացիաների վճարում, պատժամիջոցների չեղարկում, բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների դադարեցում, ինչպես նաև Հորմուզի նեղուցի գործունեության նոր մեխանիզմի սահմանում։
Եթե ԱՄՆ-ն իր նախորդ առաջարկում նախատեսել էր երկամսյա զինադադար, ապա Իրանի իշխանությունները պնդում են, որ բոլոր խնդիրները պետք է վերջնական լուծում ստանան մեկ ամսվա ընթացքում։ Tasnim-ի փոխանցմամբ՝ «Շեշտը պետք է դրվի ոչ թե զինադադարի երկարաձգման, այլ պատերազմի ավարտի վրա»։
Այս պահին Թեհրանը սպասում է Վաշինգտոնի արձագանքին։ Հարկ է նշել, որ Իրանի նախորդ առաջարկից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ էր՝ հայտարարելով, որ հանրապետության իշխանությունները պահանջում են այնպիսի բաներ, որոնք ինքը չի կարող տալ նրանց։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...