ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա իշխանության կռիվ չէ, այլ` հայապահպանության. Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդիպել է իրենց միացած քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
«Ես շատ ուրախ եմ, որ մենք համագործակցելու ենք իրար հետ, քանի որ միայն միասնական ուժերով մենք կարող ենք այս չարիքը հանել մեր երկրի վրայից։ Մենք բոլորս վերջին օրերին տեսնում ենք՝ ինչ է կատարվում, ավերում են մեր եկեղեցները, դրա տեղը հայտարարում են, որ Հայաստանում կառուցելու են հարյուրավոր մզկիթներ։ Դրա համար բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն։ Սա արդեն իշխանության կռիվ չէ, սա իրոք հայապահպանության կռիվ է։ Ձևական խաղաղության անվան տակ ամեն ինչ անում են, որ ապահովեն Ադրբեջանի ներկայությունը մեր երկրում»,- ասել է Կարապետյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Ես նախ և առաջ ուզում եմ շատ բարձր գնահատել այն քայլը, որ Դուք անում եք քաղաքականության մեջ Ձեր լուման ներդնելու՝ տեսնելով հանդերձ թե ինչ ձախողման եզրին է մեր երկիրը, պետությունը, և ես դա շատ բարձր եմ գնահատում որպես անձնազոհության քայլ։ Եվ ես դա նաև տեսել եմ մեր ընդհանուր ընկերոջ մոտ՝ Ռուբեն Վարդանյանի, ով որ հենց նույն դրդապատճառներով փորձ էր կատարում Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխել, որպեսզի մեր երկիրը չգնա այն ճանապարհով, որով ընթացավ այս տարիների ընթացքում»:
Ավելին` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում իշխանությունը զավթելու փորձ են անում. «գուբերնիա» չենք դառնալու. Ալեն Սիմոնյան
«Հայաստանի Հանրապետության նկատմամբ փորձ է կատարվում իրականացնել քաղաքական օպերացիա՝ այստեղ իշխանություն փոխելու համար»,-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բա դո՞ւ ինչ էիր անում էդ օրերին, այ ուղարկվա՛ծ. Ռուբինյանը` Սամվել Կարապետյանին
«Կալուգացի օլիգարխը 50 դուբլից նոր հանճարեղ մտքեր է երկնել»,- անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարություններին` ասե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սյունիքը կորցնելու վտանգն եմ տեսնում». 5 հարց` Սամվել Կարապետյանին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը 5 հարցերի է պատասխանել. Հարց 1. Ի՞նչն է Ձեզ ոգևորումՊատա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստվեք. ձեր հետևից գալու են. Ռուբեն Ռուբինյան
«Արդեն հարյուրավոր նամակներ եմ ստացել Քոչարյանի, Ծառուկյանի և հատկապես Կալուգացի օլիգարխի թիմակիցների կողմից ընտրակաշառք...