ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա իշխանության կռիվ չէ, այլ` հայապահպանության. Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդիպել է իրենց միացած քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
«Ես շատ ուրախ եմ, որ մենք համագործակցելու ենք իրար հետ, քանի որ միայն միասնական ուժերով մենք կարող ենք այս չարիքը հանել մեր երկրի վրայից։ Մենք բոլորս վերջին օրերին տեսնում ենք՝ ինչ է կատարվում, ավերում են մեր եկեղեցիները, դրա տեղը հայտարարում են, որ Հայաստանում կառուցելու են հարյուրհազարներ մզկիթներ։ Դրա համար բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն։ Սա արդեն իշխանության կռիվ չէ, սա իրոք հայապահպանության կռիվ է։ Ձևական խաղաղության անվան տակ ամեն ինչ անում են, որ ապահովեն Ադրբեջանի ներկայությունը մեր երկրում»,- ասել է Կարապետյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Ես նախ և առաջ ուզում եմ շատ բարձր գնահատել այն քայլը, որ Դուք անում եք քաղաքականության մեջ Ձեր լուման ներդնելու՝ տեսնելով հանդերձ թե ինչ ձախողման եզրին է մեր երկիրը, պետությունը, և ես դա շատ բարձր եմ գնահատում որպես անձնազոհության քայլ։ Եվ ես դա նաև տեսել եմ մեր ընդհանուր ընկերոջ մոտ՝ Ռուբեն Վարդանյանի, ով որ հենց նույն դրդապատճառներով փորձ էր կատարում Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխել, որպեսզի մեր երկիրը չգնա այն ճանապարհով, որով ընթացավ այս տարիների ընթացքում»: Ավելին` տեսանյութում.
Նմանատիպ հոդվածներ
ВИДЕО: В Армении пытаются захватить власть. Мы не станем губернией, - Аллен Симонян
«В отношении Республики Армения происходит попытка осуществить политическую операцию по смене власти», - заявил председа...
ВИДЕО. А ты что делал в те дни, о, отправленный. Рубинян - Самвелу Карапетяну
«Калужский олигарх выдвинул 50 новых гениальных мыслей», - отреагировал вице-спикер Национального собрания Ruben Rubinya...
ВИДЕО. «Я вижу опасность потерять Сюнику»: 5 вопросов Самвелу Карапетяну
«У強ээн Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը 5 հարցերի է պատասխանել. Հարց 1. Ի՞նչն է Ձեզ ոգևորում Պատասխա...
ВИДЕО. Готовьтесь. За вами будут следить. Рубен Рубинян
«Я уже получил сотни писем о попытках раздачи взяток от команды Кочаряна, Царукяна и особенно калужского олигарха», — за...