Զելենսկին արձագանքել է՝ Պուտինի հրադադարի առաջարկին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 9-ի կապակցությամբ հրադադարի առաջարկին։ Ուկրաինայի նախագահը իր Telegram ալիքում գրել է, որ հրամայել է կապ հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ՝ Ռուսաստանի առաջարկի մանրամասները պարզաբանելու համար։
«Եկեք պարզենք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ Մոսկվայում շքերթի մի քանի ժամվա անվտանգության ապահովման, թե՞ ավելիի մասին», - նշել է Ուկրաինայի առաջնորդը։
Նա հայտարարել է, որ Ուկրաինան ձգտում է խաղաղության և իրականացնում է անհրաժեշտ դիվանագիտական աշխատանք՝ այս պատերազմն իրականում ավարտելու համար։
«Մենք առաջարկում ենք երկարաժամկետ հրադադար՝ ապահովելով մարդկանց հուսալի անվտանգությունը և կայուն խաղաղությունը», - ընդգծել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է աշխատել այս ուղղությամբ ցանկացած արժանի և արդյունավետ ձևաչափով։
Նշենք, որ, ըստ Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի, Վլադիմիր Պուտինը պատրաստ է հրադադար հայտարարել մայիսի 9-ի շքերթից առաջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Առաջարկում է սահմանափակել օնլայն կազինոների հասանելիությունը․ պատգամավոր
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը...
Ինձ նվաuտացնում են, թիրախավnրnւմ․ ոչ մի կանցլեր նման բանի չի բախվել․ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Spiegel-ի հետ զրույցում մեկնաբանել է իր անձի շուրջ ստեղծված տեղեկատվական մթնոլորտը և սո...