ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ն կլուծի հազարավոր բնակշահառուների բնակարանային հարցը․ նախագիծ
Առաջարկվում է ներդնել քառափուլ ծրագիր, որը հնարավորություն կտա շուրջ 2850 բնակշահառուների՝ ՊՆ ենթակայությամբ ծառայած կամ մեր շահառու հանդիսացող քաղաքացիներին, որոնց խնդիրները սկիզբ են առել դեռևս 2000-ականներից, վերջապես լուծել բնակարանային հարցը։ Ծրագիրը նպատակ ունի տասնամյակներ սպասած քաղաքացիներին ապահովել բնակարանային խնդրի արդյունավետ լուծմամբ։ Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ասաց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
«Նախատեսվում է ծրագիրն իրականացնել ֆինանսական աջակցության գործիքի միջոցով, որը կոչվում է հիփոթեքային վարկավորման գործիք: Սա ենթադրում է, որ ֆինանսավորման 90 տոկոսը բանկերի միջոցով կհատկացնի Կառավարությունը, իսկ 10 տոկոսը՝ ՊՆ-ի տարեկան ֆինանսավորման միջոցով:
Այն կենթադրի 4 տարվա ընթացքում, այն է՝ 2027 թվականին՝ 735 շահառուի բնակարան հատկացնելու ծրագիր, 2028 թվականին՝ 812 շահառուի, 2029 թվականին՝ 719, իսկ 4-րդ փուլում՝ 2030 թվականին՝ 584 շահառուի»,- պարզաբանել է նախարարը:
Ծրագրի շահառուներ են ՊՆ համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառմանն ընդգրկված պայմանագրային զինծառայողները և քաղծառողները, օրենքով սահմանված որոշակի հիմքերով զինծառայությունից արձակված նախկին զինծառայողները, զինծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողները և զոհված, մահացած զինծառայողների ընտանիքի անդամները:
«Այս անձանց մեջ կան անգամ 90-ականներից բնակշահառու հանդիսացող մարդիկ»,- ասել է նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Ինձ նվաuտացնում են, թիրախավnրnւմ․ ոչ մի կանցլեր նման բանի չի բախվել․ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Spiegel-ի հետ զրույցում մեկնաբանել է իր անձի շուրջ ստեղծված տեղեկատվական մթնոլորտը և սո...
«Ուժեղներն» ավելի ուժեղ են գոռում՝ փրկեք, թուրքերն եկան․ Թորոսյան՝ նոր ձայնագրության մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի...