Մակրոնը կայցելի Գյումրի․ մանրամասներ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցի շրջանակում կայցելի Գյումրի, որտեղ ներկա կգտնվի լայնամասշտաբ համերգային ծրագրի։
Կառավարության այսօրվա նիստին ներկայացված նախագծերի համաձայն՝ գործադիրը համերգի կազմակերպման համար կհատկացնի շուրջ 393 միլիոն դրամ, ինչը գերազանցում է մեկ միլիոն դոլարը։
Որոշման նախագծում նշվում է. «Մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսվում է կազմակերպել մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը: Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ»։
Միջոցառման անցկացման վայրը՝ Գյումրին, ընտրվել է՝ հաշվի առնելով քաղաքում ֆրանսիական մշակույթի և լեզվի հանդեպ առկա մեծ հետաքրքրությունը։ Ըստ կառավարության՝ սա պայմանավորված է 1988 թվականի երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման հարցում Ֆրանսիայի ժողովրդի ու կառավարության ցուցաբերած զգալի աջակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Առաջարկում է սահմանափակել օնլայն կազինոների հասանելիությունը․ պատգամավոր
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը...
Ինձ նվաuտացնում են, թիրախավnրnւմ․ ոչ մի կանցլեր նման բանի չի բախվել․ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Spiegel-ի հետ զրույցում մեկնաբանել է իր անձի շուրջ ստեղծված տեղեկատվական մթնոլորտը և սո...