ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրի հետ կապված հարցերը լինելու են բացարձակ առաջնահերթություն․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունում ջրային խնդիրները առաջիկա հնգամյակում լինելու են պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ Հայաստանում գրեթե չկա բնակավայր, որտեղ ջրի հետ կապված խնդիրներ չլինեն։
Նրա խոսքով՝ բազմաթիվ համայնքներում ոռոգման ջրի պակասի պատճառով քաղաքացիները ոռոգման նպատակով օգտագործում են խմելու ջուրը, ինչը հանգեցնում է ինչպես ջրի կորուստների, այնպես էլ մատակարարվող ջրի ծավալի նվազման։
«Հաջորդ 5 տարում ջրային խնդիրները մեզ համար լինելու են 5 առաջնահերթություններից մեկը։ Ինչպես նախորդ շրջանում խաղաղության օրակարգն էր մեզ համար առաջնահերթություն, հաջորդ հնգամյակում ջրի հետ կապված հարցերը լինելու են բացարձակ առաջնահերթություն»,- ասել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ բանտի «պուտյովկա» են բաժանում. Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով, որ քրեորեն պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործելու են շատ խիստ․ սպասվում է 7 տարի կամ 8 տարի ազատազրկում․ Սիմոնյան
Իրավապահները ընտրակաշառքների հարցով գործելու են շատ խիստ։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «...