Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»
«Փաստ» թերթը հայտնում է, որ մարտ ամսին գնաճը կազմել է 4,5%, ինչն ավելին է փետրվարի 4,3% ցուցանիշից։ «Լույս» հիմնադրամի դիտարկմամբ՝ սա վկայում է բարձր տնտեսական ակտիվության պայմաններում պահանջարկի կողմից գների պահպանվող ճնշումների մասին։ Միաժամանակ, առաջարկի վրա ազդում են տարածաշրջանային լարվածությունն ու մատակարարման հնարավոր բարդությունները։ Նման իրավիճակում վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6,5% մակարդակում։
Վիճակագրական այս տվյալներն անհանգստացնող են, հատկապես անապահով խավի համար, ում համար գնաճն ավելի շոշափելի է։ Թեև ընդհանուր ցուցանիշը ներառում է տարբեր ապրանքախմբեր, առաջին անհրաժեշտության ապրանքները Հայաստանում հաճախ ավելի մեծ չափով են թանկանում, քան ոչ առաջնային սպառման իրերը։ Վերջին տարիներին առաջին անհրաժեշտության ապրանքների գների սրընթաց աճը վատթարացնում է անապահով մարդկանց վիճակը։ Ապրիլին ևս նկատվել են նոր թանկացումներ՝ կապված վառելիքի, մսի և բանջարեղենի հետ։ Ըստ հրապարակման՝ իշխանություններն ու նրանց մերձավորները հարստանում են, մինչդեռ բնակչությունը հետզհետե աղքատանում է։
Նմանատիպ հոդվածներ
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին՝ կարևոր հարցեր քննարկելու նպատակով։...
Աշոտ Արսենյանը` «Ջերմուկ» Գրուպի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը։ Արձագանք...
Ռուսաստանը նոր արգելանք է սահմանել «Ջերմուկի» վաճառքի համար
Ռուսական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման պետական համակարգը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը օֆ...