Արա Նազարյանին մեղադրանք է առաջադրվել. «Հրապարակ»
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախկին փոխնախարար Արա Նազարյանին։
«Հրապարակ» թերթի տվյալներով՝ Արա Նազարյանը, ով 2007-2017 թվականներին զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի, իսկ 2017-2020 թվականներին՝ արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնները, ներգրավված է քրեական վարույթում։ Գործը վերաբերում է Պաշտպանության նախարարության կողմից բնակարանների հատկացման գործընթացին, և նախկին պաշտոնյան այնտեղ անցնում է մի խումբ այլ զինվորականների հետ։
Լրատվամիջոցին չի հաջողվել կապ հաստատել Նազարյանի կամ նրա շահերի պաշտպանի հետ՝ մանրամասներ պարզելու նպատակով։ Նշվում է նաև, որ վերջին տարիներին նախկին փոխնախարարը հանրային գործունեություն չի ծավալում, և նրա ներկայիս զբաղմունքի վերաբերյալ տեղեկություններ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը կալանավորվեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալան...
Հերթական անգամ լեռը մուկ ծնեց. Կոնջորյանը՝ Կարապետյանին
Կալուգացի օլիգարխը հիմա էլ խոսում է «Սյունիքը կորցնելու» և «թրքանալու վտանգի» մասին: Բառացի կրկնում է նույն կեղծ մանտրան...
Բաբկեն Թունյանն արձագանքել է Նարեկ Կարապետյանի հայտարարությանը
«Նարեկ Կարապետյանն այսօր ասել է․ «Ցեմենտի գործարանը փակվում էր, մենք կողքը մետալուրգիական էինք կառուցում»: Էստեղ ամենաճի...