«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտարարություն է տարածել
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը տարածել է հայտարարություն՝ եվրոպական երկրների առաջնորդներին ուղղված նամակների վերաբերյալ։
«Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ դիմել եմ եվրոպական երկրների առաջնորդներին՝ հրավիրելով նրանց ուշադրությունը Բաքվում պահվող առնվազն 19 հայ գերիների խնդրին։ Սա ոչ միայն հումանիտար հարց է, այլև լուրջ մարտահրավեր արդարությանը և մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հեռանկարներին։
Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումից հետո մենք շարունակում ենք ականատես լինել խորապես մտահոգիչ զարգացումների՝ գերիների ապօրինի պահում, նրանց հիմնարար իրավունքների սահմանափակում, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության համակարգային ոչնչացում։
Այս պայմաններում դիմել եմ եվրոպական գործընկերներին՝ կոչ անելով իրենց ազդեցությունն օգտագործել՝
▪️ հստակ և հետևողականորեն բարձրաձայնելու այս հարցը դիվանագիտական հարթակներում,
▪️ երաշխավորելու միջազգային մարդասիրական հասանելիությունը,
▪️ ապահովելու հայ գերիների անհապաղ ազատ արձակումը։
Հայաստանը մնում է հավատարիմ խաղաղության օրակարգին։ Սակայն իրական և տևական խաղաղությունը հնարավոր չէ առանց արդարության։
Գերիների վերադարձը ոչ միայն հումանիտար քայլ է, այլև անհրաժեշտ նախապայման՝ վստահության վերականգնման և կայուն խաղաղության համար»,-ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Առաջարկում է սահմանափակել օնլայն կազինոների հասանելիությունը․ պատգամավոր
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը...
Ինձ նվաuտացնում են, թիրախավnրnւմ․ ոչ մի կանցլեր նման բանի չի բախվել․ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Spiegel-ի հետ զրույցում մեկնաբանել է իր անձի շուրջ ստեղծված տեղեկատվական մթնոլորտը և սո...