Զգոնության կոչ՝ Իրանից․ հակամարտությունը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, դեռ չի ավարտվել
Թեհրանը հայտարարում է զգոնության պահպանման և ազգային անվտանգության ռիսկերի բացառման անհրաժեշտության մասին: Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության հակամարտությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դեռ չի ավարտվել։ Ըստ դիվանագետի՝ երկիրը պահպանելու է բարձր պատրաստվածությունն ու պաշտպանական կեցվածքը բոլոր ուղղություններով։ Թեհրանի համար առաջնահերթություն է սեփական անվտանգությունը, և այն մտադիր չէ ռիսկի դիմել, քանի դեռ բոլոր ճակատներում խաղաղության երաշխիքներ չկան։
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ պետության նպատակն է կանխել ագրեսիան և թույլ չտալ Միացյալ Նահանգներին հասնել իր քաղաքական նպատակներին երկրի ներսում։ Խաթիբզադեի պնդմամբ՝ այժմ ջանքերը պետք է կենտրոնացնել պատերազմի վերջնական դադարեցման և դրա պատճառների վերացման վրա։ Նա նաև մատնանշել է Իսլամաբադի բանակցությունների ժամանակ Իրանի կողմից ներկայացված առաջարկները։
Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ ռազմական գործողություններն Իրանի դեմ սկսվել էին փետրվարի 28-ին։ Չնայած ապրիլի սկզբին հայտարարված երկշաբաթյա հրադադարին և այն երկարաձգելու Վաշինգտոնի մտադրությանը, Իրանը չի ընդունում միակողմանի որոշումները։ Թեհրանը շեշտել է, որ առաջնորդվելու է միայն սեփական շահերով, քանի որ Իսլամաբադի հանդիպմանը կողմերը չեն հասել հակամարտության երկարաժամկետ կարգավորման համաձայնության։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Առաջարկում է սահմանափակել օնլայն կազինոների հասանելիությունը․ պատգամավոր
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը...
Ինձ նվաuտացնում են, թիրախավnրnւմ․ ոչ մի կանցլեր նման բանի չի բախվել․ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Spiegel-ի հետ զրույցում մեկնաբանել է իր անձի շուրջ ստեղծված տեղեկատվական մթնոլորտը և սո...
Վլադիմիր Պուտինն հանդես է եկել հայտարարությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համոզմամբ՝ ներկա պայմաններում որևէ երկիր չի կարող ապահովել կայուն առաջընթաց՝ գործելո...