Վրաստանում ըտրվել է Պատրիարքի երեք թեկնածու
Միտրոպոլիտ Շիո, միտրոպոլիտ Իոբի և միտրոպոլիտ Գրիգոլ՝ Սինոդի նիստում ընտրված պատրիարքական երեք թեկնածուներն են: Նիստի ավարտից հետո ընտրության արդյունքները հայտնել է դեկանոզ (ավագ քահանա) Անդրիա Ջաղմաիձեն: Այս մասին հայտնում է aliq.g–ը:
Նրա տեղեկացմամբ՝ միտրոպոլիտ Շիոն նիստում ստացել է 20 ձայն, իսկ մնացած թեկնածուները՝ 7-ական ձայն:
Սուրբ Սինոդի կազմում այժմ կա 39 քահանայապետ, սակայն քվեարկությանը մասնակցել են 38-ը: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ նիստին առողջական վիճակի պատճառով չի մասնակցել Ծիլկանիի և Դուշեթիի միտրոպոլիտ Զոսիմեն (Շիոշվիլի):
Երեք թեկնածուների հայտնի դառնալուց հետո գործընթացը կտեղափոխվի ընդլայնված եկեղեցական ժողով: Հենց այս ժողովը կընտրի Վրաց Ուղղափառ Եկեղեցու 142-րդ Պատրիարքին: Գործող կարգի համաձայն՝ ընդլայնված ժողովը պետք է հրավիրվի մինչև մայիսի 17-ը:
Հիշեցնենք, որ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը վախճանվել է 2026 թվականի մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում: Նա Վրաստանի եկեղեցին ղեկավարում էր 47 տարի:
Նմանատիպ հոդվածներ
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...