Սահմանը խախատած բանգլադեշցիները կդատապարտվեն և կվտարվեն Հայաստանից
ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող Շիրակի մարզի տեղամասում Բանգլադեշի երեք քաղաքացի փորձել են քաղաքացիների համար արգելված վայրով մուտք գործել Վրաստան։ Auroranews-ը «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղացավ, որ նրանք մտադիր են եղել անցնել սահմանային շերտ մուտք գործելու մասին նախազգուշացնող վահանակները և առանց պատշաճ թույլտվության ու անհրաժեշտ փաստաթղթերի հատել ՀՀ պետական սահմանը՝ շրջանցելով սահմանված անցման կետերը։
Դեպքը գրանցվել է այս տարվա փետրվարի 24-ին։ ԱԱԾ սահմանապահները հայտնաբերել են Մուրադ Հոսսանիին, Շակիլ Խանին ու Ռազիբ Ահմեդ Խանին և կանխել հանցագործության իրագործումը։
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, բանգլադեշցիներին մեղավոր է ճանաչել։ Չնայած մեղադրյալների կողմից սեփական մեղքն ընդունելուն՝ դատարանը եզրահանգել է, որ միայն այդ հանգամանքը բավարար չէ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրականացման համար։ Ըստ դատարանի որոշման՝ պատժի նպատակներին հասնելու համար Մուրադ Հոսսանին, Շակիլ Խանը և Ռազիբ Խանը պետք է կրեն նշանակված պատիժը։ Բացի այդ, որպես լրացուցիչ պատիժ, նրանք 5 տարի ժամկետով կվտարվեն Հայաստանի Հանրապետության տարածքից դեպի Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն։
Նմանատիպ հոդվածներ
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...