Հասարակություն

Նոր մանրամասներ՝ Թեյլոր Սվիֆթի համերգին ծրագրված ահաբեկչությունից

Ofelya
Նոր մանրամասներ՝ Թեյլոր Սվիֆթի համերգին ծրագրված ահաբեկչությունից

Ավստրիայում 21-ամյա երիտասարդը դատարանում ընդունել է, որ 2024 թվականի օգոստոսին ծրագրել էր ջիհադիստական հարձակում իրականացնել Վիեննայում Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ։ Քննության տվյալներով՝ գլխավոր կասկածյալը ծրագրել էր կիրառել պայթուցիկ սարքեր, սառը զենք կամ մեքենայով մխրճվել բազմության մեջ՝ առավելագույն թվով զոհեր պատճառելու համար։ Ձերբակալությունից հետո նա ընդունել է մեղքը՝ հայտնելով, որ պատրաստ էր ինքնասպանության հանուն իր գաղափարախոսության։


Գործով անցնում են ևս երկու անձ, որոնցից մեկը գտնվում է Սաուդյան Արաբիայի իրավապահների հսկողության ներքո։ Ըստ հետաքննության՝ այս անձինք ստեղծել են ահաբեկչական խումբ, որը կապեր է ունեցել Մեքքայում տեղի ունեցած միջադեպի հետ, որի հետևանքով անվտանգության աշխատակիցներ էին վիրավորվել։ Մեղադրանքների հաստատման դեպքում նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։


Հիմնական կասկածյալը ձերբակալվել էր Թերնից քաղաքում՝ ամերիկյան հատուկ ծառայություններից ստացված տեղեկությունների հիման վրա։ Նախքան հարձակումը նա հեռացել էր աշխատանքից՝ գործընկերներին ասելով, որ պատրաստվում է «մեծ ու նշանակալի մի բան» անել։ Անվտանգության նկատառումներով Թեյլոր Սվիֆթի՝ օգոստոսի 8-ից 10-ը նախատեսված բոլոր համերգները չեղարկվել էին։


Չնայած մոտ 200 հազար հանդիսատեսի համար նախատեսված միջոցառումների չեղարկմանը, հազարավոր երկրպագուներ հավաքվել էին Վիեննայի կենտրոնում՝ իրենց համերաշխությունը հայտնելու համար։ Այս գործը միջազգային լայն արձագանք ստացավ՝ շեշտելով հատուկ ծառայությունների համագործակցության կարևորությունը ահաբեկչությունների կանխման գործում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250