ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի ստացած «Զայեդ» մրցանակի մասին ֆիլմը ստացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակը
«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին նվիրված վավերագրական սերիալն արժանացել է Webby Awards-ի գլխավոր և լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակներին։
«Մարդկության սրտխփոցը» (Heartbeat of Humanity) բազմասերիանոց նախագիծը Թվային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի կողմից ստացել է գլխավոր մրցանակը։ Միևնույն ժամանակ, ավելի քան 4 միլիոն երկրպագուների քվեարկության շնորհիվ ֆիլմը հաղթող է ճանաչվել նաև լավագույն վավերագրական նախագիծ անվանակարգում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The National-ը:
Մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին՝ Նյու Յորքում։
Վավերագրական ֆիլմը ներկայացնում է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի պատմությունն ու դրա դափնեկիրներին։ Մրցանակակիրների թվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին արժանացել են փետրվարի 4-ին։ Պարգևը շնորհվել է երկու երկրների միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ու համագործակցության օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...