ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կշարունակենք և ավարտին կհասցնենք սահմանազատումը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվան նվիրված միջոցառմանը:
Նա նշել է, որ անկախությունից ի վեր առաջին անգամ հանրապետության բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում և ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ սահմանապահ զորքերի կողմից։ Ըստ կառավարության ղեկավարի՝ արդեն երկու տարի է, ինչ Ադրբեջանի հետ առկա է սահմանազատված և սահմանագծված 12 կմ-անոց հատված, որտեղ սահմանապահներն իրականացնում են իրենց ծառայությունը։ Փաշինյանն ընդգծել է, որ սա երկու երկրների սահմանի միակ հատվածն է, որտեղ զինված ուժերի ներկայացուցիչները ծառայում են առանց զրահաբաճկոնների, սաղավարտների, իսկ ինքնաձիգների պահունակները գտնվում են պայուսակների մեջ։
Վարչապետը հայտարարել է, որ նպատակն է բոլոր սահմանային հատվածները հանձնել սահմանապահ զորքերի պատասխանատվությանը և տրամաբանական ժամկետներում ավարտել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը։ Բացի այդ, օրակարգում է Վրաստանի հետ սահմանի սահմանազատման ամփոփումը, ինչի շուրջ արդեն կան պայմանավորվածություններ վրացական կողմի հետ։ Ըստ Փաշինյանի՝ սրանով կամփոփվի սահմանների սահմանազատումը, ինչը հնարավորություն կտա պետությանը միջազգայնորեն ճանաչված տարածքում ավելի վստահ կենտրոնանալ զարգացման օրակարգի վրա։
Ավելին` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստվեք. ձեր հետևից գալու են. Ռուբեն Ռուբինյան
«Արդեն հարյուրավոր նամակներ եմ ստացել Քոչարյանի, Ծառուկյանի և հատկապես Կալուգացի օլիգարխի թիմակիցների կողմից ընտրակաշառք...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ եք դուք. փոխանակ էդ մարդկանց ոտքերը պաչեք. Վահագն Ալեքսանյան
«Կյանքումս ավելի զզվելի բան շատ քիչ էի տեսել։ Լսեցի Կալուգայի Սամոյի թիմակիցների մասնակցությամբ հերթական գաղտնալսումները...