ՌԴ ԱԽ-ն զգուշացնում է Հայաստանին․ ՀԿ-ներն աշխատում են Մոսկվային վարկաբեկելով
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ տեղեկատվական-վերլուծական գործընկերությանը նվիրված համաժողովի ժամանակ խոսել է Հայաստանում և Մոլդովայում գործող հասարակական կազմակերպությունների մասին։ Պաշտոնյայի խոսքով՝ այդ կառույցները նպատակաուղղված կերպով վարկաբեկում են Մոսկվայի հետ երկկողմ կապերը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Շևցովը նշել է, որ ներկայումս Հայաստանում գրանցված է մոտ 9 հազար, իսկ Մոլդովայում՝ 14 հազար հասարակական կազմակերպություն։ ՌԴ ԱԽ բարձրաստիճան ներկայացուցիչը պնդել է, որ դրանց մեծ մասը ներգրավված է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանն ուղղված գործընթացներում։
Բացի երկկողմ հարաբերություններից, ռուս պաշտոնյան ընդգծել է, որ այդ ՀԿ-ների թիրախում են հայտնվել նաև հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացները։ Ըստ նրա՝ իրականացվող գործունեությունը միտված է նաև մերձավոր արտերկրում իրականացվող տարբեր ծրագրերի հեղինակազրկմանը։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Նախկինում ես ունեի նորմալ կյանք․ Մակրոնի կինը գրառում է արել
Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, խոստովանել է, որ որպես երկրի առաջին տիկին բախվել է հոռետեսության նոպաների, որոն...
Քաղաքացին պետության Աստվածն է․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ քաղաքացին կամ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդը, պետո...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...