Ինչ է լինելու Սամվել Կարապետյանի առաջնորդությունից 47 օր հետո. Նարեկ Կարապետյան
Սամվել Կարապետյանը կստեղծի նոր աշխատատեղեր, մինչդեռ Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով։ Չարենցավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի արդյունաբերականացման ծրագրերի մասին։
«Երբ ասում ենք Հայաստանում արդյունաբերականացում, գործարանների վերադարձ, մարդիկ կասկածանքով են վերաբերվում։ Ես մի օրինակ, բերեմ, թե ինչ է լինելու Սամվել Կարապետյանի կողմից առաջնորդությունը ստանձնելուց 47 օր հետո»,- Չարենցավանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա մանրամասնել է՝ Հայաստանը տարեկան ներմուծում է 60 մլն դոլարի 15 հազար տոննա ցինակապատ ապրանք, մետաղ, մինչդեռ տարեկան 20 մլն-ի հում ցինկ է արտահանում։
«Ցինկը արտահանում ենք, վերամշակում են, հետ են բերում, 2-3 անգամ թանկ մեզ են վաճառում։ Ի՞նչն է մեզ խանգարում, որ այստեղ վերամշակում իրականացվի։ Առաջնորդը»,-նշել է Կարապետյանը՝ ավելացնելով, երբ ասում են, որ Հայաստանում ստեղծելու են 300 հազար նոր աշխատատեղ, հենց նման ծրագրերի շնորհիվ է լինելու։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Նախկինում ես ունեի նորմալ կյանք․ Մակրոնի կինը գրառում է արել
Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, խոստովանել է, որ որպես երկրի առաջին տիկին բախվել է հոռետեսության նոպաների, որոն...
Քաղաքացին պետության Աստվածն է․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ քաղաքացին կամ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդը, պետո...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...