ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Երևանի նախկին քաղաքապետը և Գյումրիի համայնքի ղեկավարները գործել են բացահայտ կամ ոչ բացահայտ կառավարության դեմ՝ «փոխանակ կառավարության ծրագրերից օգտվեն և կառավարության տված ֆինանսավորումը ճիշտ նպատակների օգտագործեն, եսիմ ինչերի համար են օգտագործել»։
«Պարո՛ն Փաշինյան, էդ որ ասում եք «նախկին քաղաքապետ», ո՞ւմ ի նկատի ունեք, որովհետև Ձեզ ուզում եմ հիշեցնել, որ էս գործող քաղաքապետից առաջ մի հատ էլ քաղաքապետ կար, երևի մոռացել եք։ Այնուամենայնիվ, եթե ինձ ի նկատի ունեք, անունս էլ գիտեք, ազգանունս էլ, կարող եք տալ, կրիմինալ բան չկա։
Հիմա փոսերից խոսանք...Էդ էլ երևի չգիտեք, որ ամեն տարի Երևանում առաջանում են հազարավոր փոսեր, և քաղաքապետարանն ամեն տարի էդ հազարավոր փոսերը լցնում է. դա կոչվում է փոսալցում։ Մեր ժամանակ էդ փոսալցումն արվում էր, դրա համար փոսեր չկային։ Հիմա էդ փոսալցումը չի արվում, դրա համար էլ փոսեր կան»,- տեսաուղերձում ասում է Մարությանը:
Ավելին` տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստվեք. ձեր հետևից գալու են. Ռուբեն Ռուբինյան
«Արդեն հարյուրավոր նամակներ եմ ստացել Քոչարյանի, Ծառուկյանի և հատկապես Կալուգացի օլիգարխի թիմակիցների կողմից ընտրակաշառք...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ եք դուք. փոխանակ էդ մարդկանց ոտքերը պաչեք. Վահագն Ալեքսանյան
«Կյանքումս ավելի զզվելի բան շատ քիչ էի տեսել։ Լսեցի Կալուգայի Սամոյի թիմակիցների մասնակցությամբ հերթական գաղտնալսումները...