Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյո՞ք դիտավորյալ են փչացվել ռադիոկապի սարքերը. Թաթոյան

Ani S.

«Արդյո՞ք դիտավորյալ են փչացվել այն ավտոշարասյան ռադիոկապի սարքերը, որը վթարի էր ենթարկել Սոնա Մնացականյանին, և որի հետևանքով Սոնան և նրա չծնված երեխան մահացան»,- իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:


«Այդ ռադիոկապի սարքերը մինչ օրս չեն ներկայացվել փորձաքննության: Իսկ դրանց փորձաքննությունը կարևոր էր այդ սարքերի, որովհետև դրանք էին արձանագրել վթարի պահին ով ինչ է խոսել, ինչ հրահանգներ են տվել, օրինակ՝ ուղեկցողներին, վարորդին»,- ասում է Թաթոյանը: 


 
«Երբ ճշմարտությունն ակնհայտ է, բայց մեղավորները չեն պատժվում՝ դա այլևս սխալ չէ, համակարգ է։ Եթե Սոնա Մնացականյանի ու իր չծնված երեխայի գործով ապացույցները ոչնչացվում են՝ ո՞վ է իրականում մեղավոր»,- տեսանյութին կից գրել է Թաթոյանը։

Մանրամասները` տեսանյութում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250