Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. ՆԳՆ
ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցները Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ընթացքում իրականացրել են արտակարգ ռեժիմով ծառայություն: Համայնքային և Քրեական ոստիկանությունների, Պարեկային ծառայության և Ոստիկանության գվարդիայի ծառայողները իրականացրել են հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներն իրականացրել են հերթապահություն:
Տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների ընթացքում, որոնց ներկա են եղել ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ շնորհիվ նաև ոստիկանների և փրկարարների ծառայության, որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել:
Հասարակական կարգի պահպանության և հասարակության անվտանգությանն ուղղված միջոցառումներ ու հերթապահություն է իրականացվել նաև ապրիլի 23-ին՝ Ջահերով երթին և ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդում, որոնց ընթացքում նույնպես որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել:
Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից է, ինչը փաստում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից՝ տարբեր ինդեքսներով արված ուսումնասիրությունները: Այդ ուսումնասիրությունների ընթացքում հաշվի է առնվում նաև մեծամասշտաբ միջոցառումների ընթացքում արձանագրված միջադեպերը:
ՆԳ նախարարությունը շարունակելու է ենթակա ծառայությունների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքները, ինչի գերնպատակը մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների անվտանգության ապահովումն է:
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...
Քարդաշյանի ուղերձը՝ Հայաստանին
Ինստագրամյան իր ալիքում Քիմ Քարդաշյանը հրապարակում է արել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։Հեռուստաաստղը հ...
Անձրևները չեն դադարի․ ինտենսիվ տեղումներ են սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ին առանձին...
Հայտնի է՝ որ թղթադրամներն ապրիլի 15-ից հետո դուրց կբերվեն շրջանառությունից
Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն այն դեպքում, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրված...

