ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արքայազն Հարրին ժամանել է Կիև
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին այսօր ժամանել է Կիև, ինչի մասին տեղեկացնում է բրիտանական ITV News-ը։ Ուկրաինա ժամանելիս նա նշել է, որ հաճելի է դարձյալ գտնվել այդ երկրում։
Ինչպես հայտնել է ITV News-ին, իր նպատակն է թե՛ հայրենիքում, թե՛ ողջ աշխարհում մարդկանց հիշեցնել այն մարտահրավերների մասին, որոնց բախվում է Ուկրաինան։ Նա նաև ցանկանում է սատարել այն անձանց ու գործընկերներին, ովքեր ամեն օր ծանր պայմաններում արտակարգ աշխատանք են իրականացնում։
Արքայազնը ներկա է գտնվելու Կիևի անվտանգության համաժողովին։ Նախատեսված ելույթում նա Ուկրաինան բնորոշելու է որպես ժողովրդավարության առաջնագիծ և դատապարտելու է Պուտինի իրականացրած ռազմական հանցագործությունները՝ դրանք որակելով որպես կանխամտածված ու համակարգված։ Նա նաև զգուշացնելու է, որ այս պատերազմը ոչ թե լոկ տարածքի, այլ արժեքների համար է։
Ծրագրված է նաև Հարրիի այցը Halo Trust բարեգործական կազմակերպության սակրավորներին, որոնց ժամանակին աջակցել է նրա մայրը՝ հանգուցյալ արքայադուստր Դիանան։
Բրիտանական բանակում 10 տարի ծառայած արքայազնը հանդիպելու է նաև իր հիմնադրած Invictus Games Foundation-ի ուկրաինացի անդամների հետ։ Այս կազմակերպությունն աջակցում է վիրավոր վետերաններին՝ սպորտի միջոցով վերականգնվելու հարցում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի պատասխանը Պուտինին
Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեզ մոտ միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա: Այս մասին Վլադիմի Պուտինի հետ հանդիպման ժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի ուղերձը ժողովրդին
Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում է երեխաներին,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի համակիրները քայլերթի ընթացքում շտկել են շրջված ՀՀ դրոշը
Սամվել Կարապետյանի համակիրները քայլերթի կեսից հասկացել են, որ ՀՀ դրոշը շրջված է, և շտկել են այն: Հիշեցնենք` Ա...