ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջահերով երթը մեկնարկեց. այրվեց Թուրքիայի դրոշը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված, ՀՅԴ-ի նախաձեռնությամբ իրականացվող ավանդական Ջահերով երթը:
Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո:
«Թվում է թե տարեթվերը մեզ հեռացնում են մարդկության դեմ իրագործված այդ զազրելի հանցագործության հետևանքներից, սակայն մեր պատմության վերջին զարգացումները՝ Արցախի բռնգրավումը և հայաթափումը ավելորդ անգամ ևս փաստում են, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե ժամանակի և տարածության մեջ իրականացված և ավարտված ոճիր էր, այլ շարունակական հանցագործություն, որ միտված է բնաջնջելու կամ տեղահանելու հայությանն իր հայրենիքից»,- ասված է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդի ուղերձում:
«Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց կանգնած ենք հայկական պետության մայրաքաղաքում՝ մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն և հայրենազրկում թույլ չտալու համար»,- իր ելույթում ասաց Իշխան Սաղաթելյանը:
Երթի մեկնարկից առաջ դաշնակցականները վառեցին Թուրքիայի դրոշը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական միջամտության օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ Սենատին. Իոաննիսյան
««Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը կազմել է Հայաստանի ընտրությունների ռուսաստանյան միջամտության գործիք հանդիսացող Facebo...
Կգործարկվի սնանկության նոր էլեկտրոնային համակարգ
Ապրիլի 27-ից Արդարադատության նախարարությունը կգործարկի սնանկության նոր էլեկտրոնային համակարգը և այդ պահից սկսած՝ դատարան...
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլլիգանությո...
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյան...