Իսրայելի նախագահը պատմել է իր երազանքի մասին
Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ դիվանագետների համար կազմակերպված ընդունելության ընթացքում երկրի ղեկավարը նշել է, որ երազում է մեքենայով ազատորեն Բեյրութ մեկնելու և լիբանանցիների հետ ընկերություն անելու հնարավորության մասին։ Պետության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հերցոգը, դիմելով օտարերկրյա դիվանագետներին, ասել է. «Իսրայելը անհամբերությամբ սպասում է ձեզ բոլորիդ հետ համագործակցությանը, որպեսզի օգնի ստեղծել այնպիսի Մերձավոր Արևելք, որտեղ մեր բոլոր որդիներն ու դուստրերը կժառանգեն հնարավորություններ, այլ ոչ թե վախ։ Որպեսզի նրանք ժառանգեն վաղվա օրվա խոստումները, այլ ոչ թե երեկվա հակամարտությունները»։
Նախագահը հավելել է, որ վերջերս իսրայելցի աշակերտներին ևս պատմել է իր երազանքի մասին՝ այցելել այդ գեղեցիկ քաղաքը և ընկերանալ Լիբանանի բարի մարդկանց հետ, ովքեր Իսրայելի հետ միասին աղոթում են հանուն լավ ապագայի։ «Վերջերս ես իսրայելցի դպրոցականներին ասացի, որ երազում եմ նստել մեքենա և ուղիղ գնալ Բեյրութ՝ այցելելու այդ գեղեցիկ քաղաքը, ընկերանալու Լիբանանի լավ մարդկանց հետ, նրանց հետ, ովքեր մեզ հետ միասին աղոթում են հանուն ավելի լավ ապագայի»,- նշել է նա։
Այս համատեքստում Իցխակ Հերցոգը հաջողություն է մաղթել երկու երկրների բանակցող խմբերին, որոնք ապրիլի 23-ին Վաշինգտոնում պետք է սկսեն շփումների նոր փուլը։ Նա շեշտել է, որ խաղաղության հասնելու համար Իսրայելը պետք է ապահովի իր սահմանների անվտանգությունը։ «Նրանց մեծ հաջողություններ եմ մաղթում Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղության հասնելու գործում։ Սակայն դրա համար Իսրայելը պետք է ապահովի իր սահմանների անվտանգությունը»,- եզրափակել է նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Գյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները. «Ազատության»
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում այս պահին զանգվածային խուզարկություններ են իրականացվու...
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի խոշոր չափի գումար
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավա...