Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է տրանսպորտում տիրող իրավիճակին
Օրերս անդրադարձել էի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ապօրինի հրահանգի հնարավոր վատ հետևանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Հիշեցնեմ, որ Ավինյանը սպառնալիքի լեզվով կոչ էր արել վարորդներին անձամբ պահանջել ուղևորդներից կատարել վճարում, հակառակ դեպքում՝ կզրկվեն աշխատավարձից։
Նկատել էի, որ օրինականությունից դուրս այսպիսի պահանջը ստեղծելու է լարվածություն վարորդի և ուղևորների միջև։ Ցավոք, չսխալվեցի։ Արդեն տեղի են ունեցել դեպքեր, երբ վեճերը ուղեկցվել են դանակահարությամբ։ Երեկ էլ այդպիսի դեպք է արձանագրել, ինչը խստորեն դատապարտում եմ։
Պետք է հասկանալ, որ իրավիճակի մեղավորը և պատասխանատուն վարորդները չեն, այլ ապօրինի հրահանգ իջեցնողները։ Հորդորում եմ մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ վարորդների հետ վեճի բռնվելուց։ Միաժամանակ, ուղևորներին ոչ ոք չի կարող պարտադրել կատարել վճարում․ դա դուրս է վարորդի աշխատանքային պարտականություններից։
Մեր հայրենակիցներից ամեն օր ստանում եմ ահազանգեր՝ կապված հանրային տրանսպորտում տիրող խայտառակ իրավիճակի հետ․ ամեն օր տհաճ խոսակցություններ, փոխադարձ վիրավորանքներ և լարվածություն։
Վարորդներին հրահանգել են նաև կանգառներում չբացել ետևի դռներն այնքան ժամանակ, քանի դեռ դիմացի դռնով չեն բարձրանում և վճարում չեն կատարում նոր ուղևորները։ Սա ավելի է լարել իրավիճակը։ Տպավորություն է, որ այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը։
Իշխանափոխությունից հետո մեր քայլերը պետք է ուղղվեն հանրային համերաշխության վերականգնմանը»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կասեցվել է «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը: Այս մասին հայտնում է Բնապահպա...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...