ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանից դուրս ես գալիս, ոչ դուխով ես, ոչ էլ` հպարտ. քաղաքացին` Փաշինյանին
«Արդյո՞ք Հայաստանում դեռ մնացել է ուժեղ, դուխով կամ հպարտ քաղաքացի»,- այսօր Տաշիրում քաղաքացին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Իհարկե, լիքը, օրինակ դուք»,- պատասխանեց Փաշինյանը:
«Ես վաբշե դուխով չեմ, արդեն հպարտ էլ չեմ, իմ քաղաքում հպարտ եմ, բայց դրսերում` ոչ»,- արձագանքեց քաղաքացին:
Զրույցի ընթացքում Փաշինյանը պարզաբանել է իր մոտեցումը երկրի ներսում և դրսում քաղաքացու կեցվածքի վերաբերյալ. «Ամեն մարդ իր երկրում պիտի դուխով ու հպարտ լինի։ Ուրիշ երկրում դուխով ու հպարտ պետք է լինի տվյալ երկրի քաղաքացին, մնացած երկրում մենք հյուրի կարգավիճակում ենք։ Ես մեր երկրի պատասխանատուն եմ, բա դրսի պատասխանատուն ե՞ս եմ»։
«Մեր երկրում դուխով ենք ու հպարտ, Հայաստանից դուրս ես գալիս ոչ դուխով ես, ոչ էլ` հպարտ»,- նշել է քաղաքացին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
«Երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հնչեցրել է տարաբնույթ հայտարար...
Երկրի նոր լուսանկարը` տիեզերքից
NASA-ն Երկրի ամբողջական նոր լուսանկար է ներկայացրել, որն արվել է տիեզերքից՝ «Արտեմիս-2» առաքելության ընթացքում։ Տիեզերագ...
Շնամարտ կազմակերպելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Auroranews-ը տեղեկացավ Քննչական կո...
Նոր տվյալներ. վրաերթերը նվազել են
Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը: Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նար...