Իրանից տարհանված ռուսները մեկնել են Հայաստանից
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացրել է, որ Իրանի Բուշերի ատոմակայանից տարհանված 175 Ռուսաստանի քաղաքացիներ հատուկ չվերթով Երևանից մեկնել են Մոսկվա։
Դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Իրանից Հայաստան ժամանած այդ քաղաքացիները երկուշաբթի օրը մեկնել են Երևանից Մոսկվա։
«Ապրիլի 6-ին, ևս 175 Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք Իրանից ժամանել էին Հայաստան՝ Նուրդուզ/Ագարակ սահմանային անցակետով, հատուկ չվերթով մեկնել են Երևանից Մոսկվա», - նշված է հայտարարությունում։
Նշվում է, որ ռուս դիվանագետների և հայ ներկայացուցիչների համակարգված աշխատանքի շնորհիվ, Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի ագրեսիայի սկզբից ի վեր, ընդհանուր առմամբ 509 Ռուսաստանի քաղաքացի Հայաստանի միջոցով վերադարձել է հայրենիք։ «Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ նրանց բարի վերաբերմունքի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատակիցների արագ մուտքի համար», - նշել է դեսպանատունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչու են Դավիթ Մինասյանին տեղափոխել այլ ՔԿՀ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանքի տակ գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում...
Պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մարզային տրանսպորտային ցանցեր ստեղծելու ծրագրի մասին։ Հայաստանի կառավարությունը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա՝ ի աջակցություն կալանավորված Դավիթ Մինասյանի
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի ընկերներն ու...
Վարորդները արդեն կարող են անցնել ամառային անվադողերի
Ապրիլի 1-ից ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը հանվել է։ Նոյեմբերի 15-ից սահմանված և մինչև մարտի 31-ը գործող ձմեռայ...