Գործողությունները շարունակվում են՝ ավելի բարձր ճշգրտությամբ․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հաստատել է, որ Իրանի տարածքում իրականացվել են հարվածներ՝ ուղղված կամուրջներին և երկաթուղային ենթակառուցվածքին։ Նրա խոսքով՝ գործողությունները շարունակվում են՝ ավելի բարձր ճշգրտությամբ։
Նեթանյահուն նշել է, որ նշված ենթակառուցվածքներն օգտագործվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։
Ըստ նրա՝ դրանք ծառայում են զենքի արտադրության համար անհրաժեշտ հումքի տեղափոխման, ինչպես նաև այն անձանց տեղաշարժի նպատակներին, որոնք ներգրավված են հարձակումներում Իսրայելի, ԱՄՆ-ի և տարածաշրջանի այլ երկրների դեմ։
Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իրականացված հարվածների շրջանակում թիրախավորվել է ութ կամուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...