ԱՄՆ ռազմական ղեկավարության ինքնաթիռն ուղևորվեց Իսրայել
ԱՄՆ բանակի առաջնահերթ օդային փոխադրումների ծառայությանը պատկանող Beech C-12V Huron ինքնաթիռն ուղևորվել դեպի Իսրայել։ Այդ մասին փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Հրապարակված տեղեկության համաձայն՝ խոսքը ԱՄՆ բանակի այն ծառայության մասին է, որը կազմակերպում է առաջնահերթ ավիափոխադրումներ տարբեր ուղղություններով։
Ըստ նույն աղբյուրի՝ նշված ստորաբաժանումը սպասարկում է ԱՄՆ բարձրաստիճան ռազմական ղեկավարության փոխադրումները։ Այդ թվում՝ իրականացվում են պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի, Կոնգրեսի պատվիրակությունների և մարտական ստորաբաժանումների հրամանատարների տեղափոխումներն աշխարհի տարբեր հատվածներ։
Առայժմ չի նշվում, թե կոնկրետ ինչ նպատակով է տվյալ ինքնաթիռը շարժվել դեպի Իսրայել։ Հաղորդագրությունում ներկայացված է միայն թռիչքի երթուղին և օդանավի ծառայողական պատկանելությունը՝ հղում անելով բաց հասանելի թռիչքային տվյալներին։
Նմանատիպ հոդվածներ
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող գնան, սնանկանան․ պետք է իրենց շինթույլտվությունները չեղարկել․ Ավինյան
Այդ շինաղբը որտեղից որ տարբեր տեղերում հայտնվում է, եկեք հասկանանք՝ որ շինհրապարակներն են, որ այդ տեսակ գործելաոճ ունեն,...