ՊԵԿ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցրած անձը տնտեսվարողների օգտին ապօրինի գործողության և անգործության համար ստացել է խոշոր չափերի, ընդհանուր՝ 10.500 ԱՄՆ դոլար և 3.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը հասարակական կազմակերպությունում իրականացվող հարկային ստուգումը ՀԿ-ի օգտին անցկացնելու և առկա խախտումները չարձանագրելու համար կազմակերպության տնօրենից ընդունել է խոշոր չափերով՝ 8.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու առաջարկը: Արդյունքում՝ հարկային տեսուչը տնօրենից 2025 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսերին մաս-մաս ստացել է կաշառքի ընդհանուր գումարից 6000 ԱՄՆ դոլարը։
«Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձը մեկ այլ ընկերությունում իրականացվող ստուգման ընթացքի մասին տեղեկացրել է նշված ընկերության տնօրենին և առկա խախտումները չարձանագրելու, ստուգումը հօգուտ ընկերության ավարտելու համար ՍՊԸ տնօրենից պահանջել է խոշոր չափերի՝ 2.500 ԱՄՆ դոլար կաշառք»,- հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ գլխավոր հարկային տեսուչը նույն ընկերության տնօրենի օգտին մեկ այլ դեպքում ապօրինի անգործություն դրսևորելու, այն է՝ առկա խախտումները չարձանագրելու, ավելի մանրակրկիտ ստուգում չիրականացնելու և կազմված նյութերի հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելը կանխելու համար նրանից պահանջել է խոշոր չափերի՝ 3.000.000 ՀՀ դրամ կաշառք:
ՊԵԿ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև պաշտոնատար անձին կաշառք տված ընկերությունների տնօրեններին:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Մրցույթները ձևական էին, պահանջվում էր 3000 դոլար. մանկավարժը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իրեն ուղղված նամակներից մեկը, որում քաղաքացին մասնավորապես գրել է. «Միշտ ցանկացել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չէ, ախպերս, էդ երեք հոգուն չեմ կարա տամ քեզ. Նիկոլ Փաշինյան
«Չէ, ախպերս, էդ երեք հոգուն չեմ կարա քեզ տամ, որոշել եմ տամ ժողովրդին...էն մյուս երեք հոգուն էլ եմ որոշել տամ ժողովրդին,...
Հանրության մի հատվածի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի և արցախցու միջև տեղի ունեցած վեճին
Այսօր Մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև տեղի ունեցավ վիճաբանություն, երբ վարչապետը ցանկացել էր կնոր...
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...