Եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանին ցանկանում են կալանավորել 2 ամսով
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել է, որ Քննչական կոմիտեն միջնորդել է 2 ամսով կալանավորել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից մեկին՝ Դավիթ Մինասյանին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը արդեն մոտ 3 ժամ է՝ քննում է այդ միջնորդությունը։
Փաստաբանի խոսքով՝ ամբողջ նիստի ընթացքում տղայի ձեռքը բռնած է եղել, իսկ դատարանը թույլ է տվել, որ Դավիթը հարցերին պատասխանի նստած։
Պաշտպաններից Սերգեյ Հարությունյանն էլ նշել է, որ փաստաբանական խմբի ներկայացրած փաստաթղթերը բավարար էին, որպեսզի կալանքի այս միջնորդությունն ընդհանրապես չլիներ։ Նրա կարծիքով՝ իրավապահ համակարգը պետք է լրիվ այլ վարույթ նախաձեռներ՝ հոգևոր ծեսի խոչընդոտման հետ կապված։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր։ Այս մա...
Վաղվանից Երևանում բեռնատարների համար նոր ժամային սահմանափակում կգործի
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտարարություն է տարածել․«Հարգելի՛ վարորդներ, վաղվանի...
Կեղտի կուտակման, թունավոր նյութեր․ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊ ընկերությանը պատկանող (ք...
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
Ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) ֆյուչերսների գինը ապրանքային շուկաներում նվազել է։«APA -Economics»-ը, հղում անել...