Պակիստան-Աֆղանստան սահմանին մարտերը վերսկսվել են
Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանային բախումները վերսկսվել են տոնական հրադադարի ավարտից հետո։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ Պակիստանի ԱԳՆ ներկայացուցիչ Թահիր Անդրաբին հայտարարել է, որ գործողությունը կշարունակվի մինչև նախապես սահմանված նպատակների իրականացումը։
Նրա խոսքով՝ Իսլամաբադը Քաբուլում գործող թալիբների կառավարությունից պահանջել է խստացնել միջոցները այն զինյալների դեմ, որոնք, ըստ Պակիստանի, գործում և հարձակումներ են ծրագրում իր տարածքի դեմ։ Աֆղանստանի կողմը, սակայն, հերքել է այդ մեղադրանքները։
Միաժամանակ, աֆղան թալիբների պաշտոնյաները հայտնել են, որ հրադադարի ժամկետի ավարտից հետո սահմանային մարտերը վերսկսվել են չորեքշաբթի։ Associated Press-ի տվյալներով՝ բախումների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս մի քանիսը՝ վիրավորվել։
Հիշեցնենք՝ Սահմանային վիճելի տարածքների շուրջ լարվածությունը շարունակվում է մոտ մեկ ամիս։ Մարտերը դադարեցվել էին մարտի 19-ից 24-ը՝ Ռամադանի տոնակատարության առիթով, Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Թուրքիայի դիմումներից հետո։ Դադարից առաջ տարածվել էին տեղեկություններ, թե Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Քաբուլում բժշկական հաստատության, ինչի հետևանքով շուրջ 400 մարդ է զոհվել։ Պակիստանը մերժել է այդ պնդումը և հայտարարել, որ թիրախավորել է զինյալների ապաստարան։
Նմանատիպ հոդվածներ
Ես չեմ ասում արցախցիները փախել են, ես ասում եմ՝ Ղարաբաղի էլիտան է փախել. Նիկոլ Փաշինյան
2023 թվականին ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո վերլուծվել են մարտական գործողությունների արդյունքները: Այս մա...
Առուշ Առուշանյանը` Իրինա Յոլյանի պաշտոնից ազատման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ մարտի 15-ին Գորիս կատարած այցից հետո Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոյանը հայտ...
Պատերազմը կարող է տևել ևս 3 տարի. կարծում է Զելենսկին
Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է շարունակվել ևս երեք տարի, և այդ սցենարին նախապատրաստվելու նպատակով իշխանություննե...
Ընտրում ենք ՀՀ վարչապետի թեկնածու. Նիկոլ Փաշինյան
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին քվեարկությունը սկսվեց․ ընտրում ենք ՀՀ վարչապետի թեկնածու և որոշում ենք ը...