Ղազախստանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը
Ղազախստանի Շիմքենդ քաղաքում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Միջոցառմանը ներկա են միության անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։
Նիստից մեկ օր առաջ տեղի էր ունեցել քննարկում նեղ կազմով, իսկ այս փուլում ձևաչափը ընդլայնվել է՝ ընդգրկելով լրացուցիչ մասնակիցների։ Օրակարգում ներառված են ԵԱՏՄ անդամ երկրների ինտեգրացիոն համագործակցության խորացման, մաքսային վարչարարության բարելավման և արդյունաբերական համագործակցության զարգացման հարցերը։
Քննարկվում են նաև միասնական տեղեկատվական համակարգի զարգացումը, սպառողների իրավունքների պաշտպանությունը և միության «հնգյակի» երկրներում մակրոտնտեսական իրավիճակը։ Նիստի ավարտից հետո պատվիրակությունների ղեկավարները կմասնակցեն Digital Qazaqstan 2026 թվային ֆորումին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ելույթում մասնավորապես ասել է. «ԵԱՏՄ անդամ պետությունների շահերը պետք է հաշվի առնվեն ռիսկերի կառավարման ազգային համակարգերի կիրառման մոտեցումներն ու կանոնները միասնականացնելիս: Ազատ տնտեսական առևտրի մասին նոր համաձայնագրերը բարձրացնում են միության մրցունակությունը։ Ադրբեջանի տարածքով ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը նպաստում է տարածաշրջանի ներուժի լիարժեք բացահայտմանը և փոխադարձ առևտրի աճին։ ԱԲ տեխնոլոգիայի ներդրումը բարելավում է արտադրողականությունը, նվազեցնում ծախսերը և պարզեցնում լոգիստիկան: Սեփական թվային հարթակների զարգացումը թույլ կտա նվազագույնի հասցնել արտաքին ռիսկերը։ ՀՀ–ն աջակցում է ԵԱՏՄ շրջանակում ԱԲ պատասխանատու զարգացման մասին համատեղ հայտարարության նախապատրաստմանը»։
Նմանատիպ հոդվածներ
Ես չեմ ասում արցախցիները փախել են, ես ասում եմ՝ Ղարաբաղի էլիտան է փախել. Նիկոլ Փաշինյան
2023 թվականին ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո վերլուծվել են մարտական գործողությունների արդյունքները: Այս մա...
Առուշ Առուշանյանը` Իրինա Յոլյանի պաշտոնից ազատման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ մարտի 15-ին Գորիս կատարած այցից հետո Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոյանը հայտ...
Պատերազմը կարող է տևել ևս 3 տարի. կարծում է Զելենսկին
Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է շարունակվել ևս երեք տարի, և այդ սցենարին նախապատրաստվելու նպատակով իշխանություննե...
Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան
«Երեկ ամբողջ օրը շրջում էի մեր գյուղերով։ Եղել եմ Արմավիրի մարզի Նալբանդյան, Նոր Արմավիր, Ամասիա, Նոր Կեսարիա, Շենավան գ...