Երբ խոսում ենք վերադարձի մասին, չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն ու տնավորվեն. Նիկոլ Փաշինյան
«Դատապարտում եմ բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին և ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ մենք խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, մենք չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն ու տնավորվեն, որովհետև խաղաղությունը միան պայմանագիր չէ, խաղաղությունն այն է, որ մարդը խաղաղվի, հասկանա, որ չկա ավելի դաժան բան, քան՝ սպասումը, բայց մենք, որպես ժողովուրդ, արդեն հարյուր քանի տարի է՝ ապրում ենք այդ սպասումով, և սա կայսերական քաղաքականություն է, հակահայկական, ապահայկական կայսերական քաղաքականություն է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ քաղաքականությունն ունի երկու նպատակ «հայ ժողովրդին պանդուխտի գիտակցության մեջ պահելն ու թույլ չտալը, որ ՀՀ-ն որպես պետություն կայանա»:
Նմանատիպ հոդվածներ
Դուք կզարմանաք իմ այս գնահատականից. Դանիել Իոաննիսյան
«Երկու օր է, ինչ մտածում եմ Նիկոլ Փաշինյանի ու Արմինե Մոսիյանի միջադեպի մասին։ Կարծում եմ, կարիք չունեմ ասելու, որ երեխա...
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական միության ԿԳԲ-ի գործակալ է եղել, և այդ փաստը ԱԱԾ-ն հանրայնացրել է»,- այսօր ԱԺ-ում ասե...
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...
Հանրության մի հատվածի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի և արցախցու միջև տեղի ունեցած վեճին
Այսօր Մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև տեղի ունեցավ վիճաբանություն, երբ վարչապետը ցանկացել է...