Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածել են Իրանի գազային ենթակառուցվածքներին. Fars
Իրանի կենտրոնական և հարավ-արևմտյան հատվածներում վնասվել են գազային ենթակառուցվածքների մի շարք օբյեկտներ։ Այդ մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ նշելով, որ հարվածների թիրախում են հայտնվել Սպահանում գտնվող գազաբաշխիչ կայանի շենքը և Խորրամշահր քաղաքում էլեկտրակայան տանող գազատարը։
Գործակալության փոխանցմամբ՝ Խորրամշահրը, որը գտնվում է Իրաքի սահմանին, ենթարկվել է հարվածի այն հատվածում, որտեղով անցնում է էլեկտրակայանին մատակարարում իրականացնող խողովակաշարը։ Նշվում է, որ վնասներ են արձանագրվել ոչ միայն ենթակառուցվածքներում, այլև մերձակա բնակելի տներում։
Խորրամշահրի նահանգապետի տեղեկություններով՝ արկը ընկել է լիցքավորման գծի տարածքում։ Նրա խոսքով՝ զոհեր չկան։ Սպահանի դեպքի առնչությամբ վիրավորների մասին տվյալներ այս պահին ևս չեն հրապարակվել։
Հաղորդագրությունում նշվում է, որ հարվածները վերագրվում են ԱՄՆ-ին և Իսրայելին։ Միևնույն ժամանակ, հրապարակված տեղեկությունները ներկայացվում են իրանական աղբյուրների հղումով, իսկ լրացուցիչ անկախ հաստատում դրանց վերաբերյալ դեռևս չի հաղորդվել։
Նմանատիպ հոդվածներ
Առուշ Առուշանյանը` Իրինա Յոլյանի պաշտոնից ազատման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ մարտի 15-ին Գորիս կատարած այցից հետո Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոյանը հայտարարեց...
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները կտրուկ նվազում են
Համաշխարհային շուկաներում նավթի գները զգալի անկում են գրանցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է...
Իսպանիայի վարչապետի լուսանկարը՝ իրանական հրթիռի վրա
Իրանական Tasnim լրատվական գործակալությունը տարածել է լուսանկարներ, ըստ որոնց հրթիռներից մեկի վրա տեղադրված է Իսպանիայի վ...