Վաղվանից կրկին անձրև, այսօր՝ արևոտ եղանակ
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ` շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։
Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-ին, 22-ին կեսօրից հետո, 23-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Մայրաքաղաքում մարտի 19–ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
Ապրանքային շուկաներում ոսկու ֆյուչերսների արժեքը մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) համար աճել է։ Ինչպես հայտնում է APA-E...
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) ոսկու ֆյուչերսների արժեքը փետրվարի 19-ից ի վեր առաջին անգա...
Ստամբուլից «Turkish Airlines»-ի առաջին չվերթը ժամանել է «Զվարթնոց»
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանել է «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային...
Ջերմաստիճանը կբարձրանա․ հայտնի է՝ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-14-ին առանձին շրջաններում, 1...
