Ադրբեջանը սպասում է Թեհրանը խոստումներին․ Բայրամով
Ադրբեջանը սպասում է, որ Թեհրանը կկատարի տված խոստումները, կհետաքննի Նախիջևանին անօդաչու թռչող սարքի հարվածի միջադեպը համապարփակ կերպով և միջոցներ կձեռնարկի՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը։ Այդ մասին Էր Ռիադում արտգործնախարարների խորհրդակցական հանդիպման ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանը սպասում է, որ իրանական կողմից տրամադրված երաշխիքները՝ միջադեպի համապարփակ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ, կկատարվեն, և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն՝ ապագայում նման դեպքերը կանխելու համար»,- ասել է Բայրամովը։
Նախարարը նաև նշել է, որ անհրաժեշտ է հրատապ արձագանքել Մերձավոր Արևելքում առկա լուրջ ճգնաժամին։ Նրա խոսքով՝ էսկալացիայի հետևանքները գերազանցում են առանձին երկրների սահմանները՝ ձևավորելով ավելի լայն տարածաշրջանային և գլոբալ ռիսկեր և վտանգելով քաղաքացիական բնակչության կյանքն ու ենթակառուցվածքները։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Իրանի տարածքից թռչող անօդաչու սարքերը հարվածներ էին հասցրել Նախիջևանի ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով տուժել էր չորս խաղաղ բնակիչ։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչով դիմել է Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համարվում է ահաբեկչության թիվ մեկ հովանավոր պետություն։ Այս մասին նա գր...
Հայաստանի կառավարության հետաքրքրությունը տարօրինակ է․ Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի իշխանություններ...
Կա 3 հիմնական ուղղություն․ Կարապետյանը՝ հանդես է եկել ուղերձով
Հայաստանը պետք է դադարեցնի խաղաղություն աղերսելու քաղաքականությունը և անցնի սեփական շահերի պաշտպանությանը։ Այս մասին ասվ...