Պենտագոնը սկսել է իրանական ԱԹՍ-ների պատճենների զանգվածային արտադրությունը
ԱՄՆ Պատերազմի նախարարությունը պլանավորում է զանգվածային արտադրություն սկսել միանգամյա օգտագործման LUCAS հարվածային անօդաչու թռչող սարքերի, որոնք արդեն օգտագործվում են ամերիկյան ուժերի կողմից Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին։
Անօդաչուները արտադրվում են SpektreWorks ընկերության կողմից և համարվում են իրանական Shahed-136 բարաժային զինամթերքի ամերիկյան տարբերակը։ Պենտագոնի ղեկավարությունը նշում է, որ այս համակարգերը կարևոր դեր ունեն ընթացիկ ռազմական գործողություններում։
ԱՄՆ պաշտպանության նախարարի հետազոտությունների գծով տեղակալ Էմիլ Մայքլը Վաշինգտոնում կայացած համաժողովում հայտարարել է, որ ծրագրի նպատակը նման սարքերի մեծածավալ արտադրությունն է երկրի ներսում՝ ապահովելով նաև պահուստային արտադրական հնարավորություններ։ Նրա խոսքով՝ LUCAS դրոնները ցուցադրում են բարձր արդյունավետություն և արդեն օգտագործվում են որպես գործնական միջոց զինված ուժերի սպառազինությունում։
Մեկ LUCAS անօդաչուի արժեքը գնահատվում է մոտ 55 հազար դոլար, իսկ թռիչքի հեռահարությունը կարող է գերազանցել 740 կիլոմետրը։ Նախատեսվում է, որ դրանք մասամբ կփոխարինեն զգալիորեն թանկարժեք թևավոր հրթիռներին, որոնց արժեքը հասնում է մի քանի միլիոն դոլարի։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է․ Իսրայելի ԶՈՒ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է Իրանի անվտանգութ...
Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Իրանի զինված ուժերը կշարունակեն ռազմական գործողությունները այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանա, որ ս...