Երկու շատ լավ լուր ունեմ․ մոտակա օրերին կհայտնեմ․ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում արված գրառմամբ նշել է, որ մոտակա օրերին կհայտնի ևս երկու շատ լավ լուր, որոնք հատկապես սպասված են փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների համար։
«Առաջինը կվերաբերի և՛ բուսաբուծությամբ, և՛ անասնապահությամբ զբաղվող մի քանի հարյուր հազար տնտեսությունների, իսկ երկրորդը՝ անասնապահությամբ զբաղվող մի քանի տասնյակ հազար տնտեսությունների։
Հ.Գ. Իմ մարզային հանդիպումների ժամանակ ամենաշատը բարձրացված հարցերն էին՝
1. առաջին կետում նշվածը՝ կանենք, կհրապարակեմ առաջիկա օրերին,
2. գյուղապահովագրություն՝ արված է, ընթացքի մեջ է,
3. երկրորդ կետում նշվածը՝ կանենք, կհրապարակեմ առաջիկա օրերին,
4. կարկուտի փոխհատուցում՝ արված է,
5. բուսաբուծության դեպքում 50% աջակցություն՝ արված է, ընթացքի մեջ է։
Դուք ասում եք, մենք անում ենք»,- գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է․ Իսրայելի ԶՈՒ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է Իրանի անվտանգութ...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...