Հայտնի է՝ որքանով կբարձրանան կենսաթոշակները անկախ ստաժից
Ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնեն կենսաթոշակային ոլորտի երկու հիմնարար փոփոխություններ, մեկը կենսաթոշակների բարձրացումն է, մյուսը կենսաթոշակները բացառապես անկանխիկ եղանակով վճարելը․ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։
«Կենսաթոշակների բարձրացման հետ կապված՝ մենք արդեն իսկ զրուցել ենք, խնդիրը ներկայացրել ենք, այսօր մեկ անգամ ևս հստակեցնենք, որ աշխատանքային կենսաթոշակները բոլորը բարձրանալու են առնվազն 10․000 դրամով՝ անկախ ստաժից»,- ասել է պաշտոնյան։
Սովորաբար, ըստ նրա, կենսաթոշակի չափը ձևավորվում է նաև ստաժի հաշվառմամբ, բայց քանի որ ավելացել է հիմնական կենսաթոշակը և նվազագույն կենսաթոշակը, սա նշանակում է, որ անկախ ստաժից՝ կենսաթոշակի չափերն ավելանալու են։
«Ու քանի որ այս ընթացքում հարցեր եղել են, դարձյալ հստակեցնեմ՝ 10 տարվա ստաժի, 50 տարվա ստաժի պարագայում, միևնույն է, մարտ ամսվա կենսաթոշակի չափին ավելանալու է ևս 10.000 դրամ, ընդ որում՝ ասում եմ առնվազն 10․000 դրամ, որովհետև աշխատանքային կենսաթոշակի առանձին տեսակներ կավելանան մի փոքր ավելի»,- եզրափակել է Անահիտ Գալստյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է․ Իսրայելի ԶՈՒ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է Իրանի անվտանգութ...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...