1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր մանրամասներ՝ խորթ մոր կողմից բռնության ենթարկված փոքրիկի դեպքից
Մարտի 16-ին «Արաբկիր» բժշկական համալիր ընդունված մեկ տարեկան, երկու ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար: Այս մասին News.am-ին հայտնեցին ԲԿ-ից:
Հավելենք՝ ն Auroranews-ին Գլխավոր դատախազությունից հայտնել էին «Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»:
Հիշեցնենք` մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։
Հավելենք՝ «Ազատության» հետ զրույցում երեխայի կենսաբանական մայր հայտնել է «Այս պահին երեխան լավ է, փոքրիկին թողել էի հոր մոտ՝ մտածելով, որ ապահով կլինի, միչև վարձով տուն գտնելը»։
Նրա պնդմամբ՝ նախկին ամուսնու տանը այլ կին կամ կանայք, ինչպես նաև զանազան ամուսնություններից ծնված երեխաներ կան։
Կենսաբանական մոր խոսքով՝ ձերբակալված խորթ մայրը իր ընկերուհին է։