Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Թրամփին թաքցնելու գործողությանը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին անդրադարձել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գաղտնի տեղափոխելու մասին տեղեկություններին՝ ընդգծելով, որ հանցագործություն իրականացրած անձանց մշտապես ուղեկցելու են վախն ու տագնապը։
Washington Post-ը ավելի վաղ գրել էր, որ իբրև թե իրանական մահափորձի սպառնալիքի պատճառով Թրամփին ռազմական օդանավ նստեցնելու նպատակով դեպի ինքնաթիռ են տեղափոխել սննդամթերքի մատակարարման ֆուրգոնով։
Իրանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանի հիշողության մեջ միշտ կմնան Մինաբի դպրոցին և Լամերդի մարզասրահին հասցված հարվածների ժամանակ գործված հանցագործությունները։
«Անկասկած, նրանք, ովքեր կատարել են այդ հանցագործությունները, գիտեն իրենց արածի մասին: Վախն ու տագնապն անընդհատ լինելու են նրանց հետ»,- ասել է նա ճեպազրույցի ընթացքում:
Wall Street Journal-ն իր հերթին հայտնել էր, որ Թրամփը փոխել է ինքնաթիռը Իսրայելի տրամադրած հետախուզական տվյալներից հետո, որոնք վերաբերում էին Իրանի կողմից մոտակա ՀՕՊ հրթիռային համալիրների միջոցով նախագահական օդանավին հարվածելու հավանական սպառնալիքին։ Ըստ այդ տեղեկությունների՝ նախագահին ինքնաթիռից գաղտնի դուրս են բերել սննդի առաքման ֆուրգոնով և նստեցրել ռազմական օդանավ։ Թրամփը հաստատել է, որ Գաղտնի ծառայության ու ռազմականների որոշմամբ թռիչքը շարունակել է ռազմական ինքնաթիռով, սակայն գործողության մանրամասներ չի հայտնել։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Հա...
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր: Այս մասին Die Welt թերթին...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Տիկին Կարապետյանին որոշակի անակնկալներ հաստատ սպասվում են. Գառնիկ Դավթյան
Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը մեկնաբանել է իշխանության նե...