Ծնողներից մեկը դաժան ծեծի է ենթարկել 1-ամյա երեխային․ «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել
Այսօր՝ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել երեխա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Դեպքի մասին Արաբկիր բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել Արարատի մարզից, ինչից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան 1 տարեկան 2 ամսական է և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Auroranews.am-ը դեպքի հետ կապված, փորձում է կապ հաստատել Քննչական կոմիտեի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ստամբուլից «Turkish Airlines»-ի առաջին չվերթը ժամանել է «Զվարթնոց»
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանել է «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային...
Ջերմաստիճանը կբարձրանա․ հայտնի է՝ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-14-ին առանձին շրջաններում, 1...
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Դենիզլի նահանգում տեղական ժամանակով ժամը 09:21-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև...
Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ․ այսօր՝ գեոմագնիսական փոթորիկներ են սպասվում
Եղանակային պայմաններին զգայուն մարդկանց մոտ գլխացավեր կարող են պարբերաբար ի հայտ գալ տիեզերական գործընթացների ազդեցությա...