Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի հյուսիսում գրանցվել է երկրաշարժ, որի մագնիտուդը գնահատվել է մինչև 5.6։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ԳԱ միասնական գեոֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղը։
Նրանց օպերատիվ տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել այսօր։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոկատ նահանգի Էրբաա քաղաքից մոտ 18 կմ հյուսիս-արևելք՝ Սևծովյան տարածաշրջանում։
Մասնագետների գնահատմամբ՝ էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությունը բնութագրվում է որպես «շատ ուժեղ»։ Միևնույն ժամանակ Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 5.3։
Եվրոպացի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 6 կիլոմետր խորության վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան ավտոճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել
Երեւան-Սևան ճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ NEWS.am–ը հաղորդում է, որ բեռնատարը փակել է ճանապարհը, ինչի հետևանք...
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ․ ՔԿ
Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի ն...
Խոշոր պայթյուն՝ Մոսկվայում․ կան զոհեր
Մոսկվայի Սավյոլովսկի երկաթուղային կայարանի մոտ կեսգիշերին գրանցված պայթյունի հետևանքով մահացել են ոստիկանության մեկ ծառա...
«Իմ Ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»․ Հայրը տանից գումար էր գողացել և փախել․ հարուցվել է քրվարույթ
Oրեր առաջ հայտնել էինք, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ո...