Կասեցվել է «Գրիլ․ամ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների իրականացրած ստուգման ընթացքում արձանագրվել է, որ տվյալ օբյեկտում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները։
Մասնավորապես՝
. սննդի կառույցի խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես և եղել է ոչ նորոգ վիճակում, ինչի հետևանքով հնարավոր չի եղել այն հեշտությամբ մաքրել և ախտահանել,
. խոհանոցի պատերի մակերեսը նույնպես հարթ չի եղել և պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող նյութերից։
Տնտեսավարող սուբյեկտին հանձնարարել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և սննդի կառույցը համապատասխանեցնել սահմանված նորմերին։ Հայտնաբերված խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։
Նմանատիպ հոդվածներ
Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ․ այսօր՝ գեոմագնիսական փոթորիկներ են սպասվում
Եղանակային պայմաններին զգայուն մարդկանց մոտ գլխացավեր կարող են պարբերաբար ի հայտ գալ տիեզերական գործընթացների ազդեցությա...
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Դենիզլի նահանգում տեղական ժամանակով ժամը 09:21-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև...
Ռուբլին կտրուկ թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 10-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,85 դրամ է, վաճառքը՝ 3...
Սպասվում է քամու ուժգնացուն, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և...