Թրամփն Իրանից անվերապահ կապիտուլյացիա է պահանջել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր համաձայնությունը պայմանավորված է Իրանի լիակատար կապիտուլյացիայով։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական հարթակում։
Թրամփի խոսքով՝ այլ տարբերակով գործարք չի նախատեսվում։ Նա նշել է, որ նման զարգացումից հետո ԱՄՆ-ն և իր դաշնակիցները կաշխատեն Իրանը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից և նպաստել երկրի տնտեսական վերականգնմանը։
Գրառման մեջ ամերիկացի առաջնորդը նաև կիրառել է իր հայտնի քաղաքական կարգախոսի՝ MAGA-ի փոփոխված տարբերակը՝ օգտագործելով MIGA ձևակերպումը (Make Iran Great Again՝ «Իրանը կրկին մեծ դարձնենք»)։
Միաժամանակ, մարտի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է անցկացրել Մերձավոր Արևելքի մի շարք առաջնորդների հետ՝ քննարկելով ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտությունը Իրանի հետ։ Նա խոսել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի, ԱՄԷ նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայյանի և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Մենք կանգ չենք առնի. ոչնչացրել ենք իրանական 17 նավ. ԱՄՆ զինված ուժեր
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի...